Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 22 февраля 2011 г.

Ոզնի Լիանա Վանեսյան


Չմթնեց ամբողջ գիշեր: Երկնքից դեռ կաթում է ցերեկային կեզծ լույսը: Մի տեսակ տխուր քամի է հեռվիցհեռացողի շունչ:

Ես պատուհանը կիսաբաց կթողնեմ քնելուց առաջ, թեև չեմ քնելու ողջ գիշեր: Խիտ մառախողն իմ տուն կմտնի: Կեսգիշերային մեռյալ լռության մեջ ես բարձր- բարձր կծիծաղեմ, որովհետր շատ նման կլինեմ այն խեղճ ու անպաշտպան ոզնոըն, որ իր մի քանի փշով ջանում էր ցրել մառախուղը:

Օրերով չէր ցրվում գիշերը: Մի օր էլ որոշեցի հաշվել աստղ երը, ես անգամ սովորեցի նրանց ճիշտ տեղերը: Խնդրեցի ամենահեռու և թույլ ասրղին, որ իմ ոտաբոբիկ ու որբ երազանքը մոռացության տա:

Հաշվել, խորհել, կշռադատելԵս հոգնեցի մի պահ բոլոր սահմաններից, չափերից, կանոններիցդա այն ժամանակ էր, երբ ովորեցի աստղերը հատիկ- հատիկ

Երբ քեզ չտեսա: Ես զատության շունչ զգացի երեսիս: Ազատ էի այնքան, որքան ազատ է նա, ով կորցրել է կյանքում ամեն ինչ

Սկզբոընքներդ, կանոններդ, չափերդբանտում ես: Երբեմն մենակ մնա լռության մեջ ու բարձրաձայն ասա այն, ինչ ուզում ես ասելՏես` որքան օտար ես ինքդ քեզ. Քո այդ հորինած սկզբունքներին:

Երկնքից յոթ գիշեր կաթում է քո հորինած կեղծիքը: Դրա համար էլ մի օր ինձ խաղաղություն խոստացավ ամենահեռու ու թույլ աստղը

Խեղճ, միայնակ ոզնի, պիտի ապրես հիշելով այնքան, մինչև մի օր բթանա հիշողությունդ ու զգաս, որ չես ներել, պարզապես սառել են հին վերքերդ:

Փշոտ ոզնի, պիտի պայքարելով ապրես այնքան, մինչև մի օր ցրես փշերով մառախուղը ուառավոտ բացվի:

Լիանա Վանեսյան

Комментариев нет:

Отправить комментарий