Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 22 февраля 2011 г.

Էտյուդներ Անի Արշակյան


Իմ սիրելի փողոցը...Մեղմ քամի է ու բարակ անձրև: Հսկա բարդիներն ինձ գլխով են անում/մի ժամանակ նրանք բարակ շիվեր էին/: Երկնքում թռչում են իմ կատուները, շները, ճնճղուկներն ու ճուտիկները: Ես հիշում եմ քո թեթև շնչած բառերն ու բարի աչքերը: Շուտով ծիածան դուրս կգա, ես կգրկեմ իմ սևուկ կատվին ու տանիք կբարձրանամ: Հիմա ես ազատ եմ. իմ աչքերի մեջ է արտացոլվում երկինքը` իր սպիտակ, բայց կարմիրով ուրվագծված ամպերով...

Երկինքն ինձ հարազատ է թվում: Մի ժամանակ ես ամպի կտոր եմ եղել կապույտ երկնքի վրա...

2006թ.



Մի օր ես կբացեմ սենյակիս վարագույրները ու պատուհանները ձմեռվա ցրտին, որ լույս լինի, որ չլինի արհեստական, հորինված, որ ամեն ինչ լինի սովորական, պարզ, որ չլիեն մոմեր վախեցած, որոնք միշտ գիտեն, որ ահա, շուտով վերջանալու են: Ես կշնչեմ իմ քաղաքի օդը, որը թեկուզ մաքուր չէ, բայց հարազատ է: Ես կունենամ ընկերներ, որոնց հետ միշտ օրը տոն կլինի, որոնք գիտեն լսել, հասկանալ, հավատալ, ովքեր միշտ գոհ կլինեն նրանից, ինչ ունեն, չեն դժգոհի: Մենք կապրենք ուրախ ու կսիրենք մեր կյանքը, բոլորիս կյանքը...Ես մի օր կսիրեմ նրան ու դա բոլորովին էլ նման չի լինի հեքիաթի, դա կլինի ամենաիրական սերը, որ երբևէ ունենցել ենք ես կամ նա, մենք զուրկ կլինենք պատանեկան սին հեքիաթներից, սետիմից ու պաթետիկությունից: Գուցե չենք լինի ուրիշների աչքին այնքան ռոմատիկ, այնքան գեղեցիկ, այնքան սիրող զույգ, գուցե թվանք մի քիչ աննորմալ, բայց միևնույն է, կսիրենք իրար ու մեզ համար մեկ կլինի դժգոհող, կյանքը չսիրող ու անհավատ մարդկանց կարծիքները, հայացքները: Մենք մեր օրերի մեջ երբեք չեն դառնա նյութապաշտ, կենցաղային, քանզի չենք կառուցի երազներ սին, ունայն, քանզի չենք ձգտի ավելին լինել իրար համար քան կարող ենք, քան կանք, քանզի երբեք մեր հավատի հանդեպ չենք մեղանչի, չենք դավաճանի ինքներս մեզ: Գուցե մի օր կբռնենք մեր որդու ձեռքերը ու եկեղեցի կտանենք, մի օր նա էլ կմծանա ու ամեն ինչի պատասխանը կուզի ստանալ, ու չստանալով նա էլ գուցե կդառնա անհավատ, ինչպիսին մի ժամանակ ես ու նա ենք եղել, երբ տառապել էինք սին, ունայն երազներով, բայց նա էլ մի օր կհասկանա, ինչպես ես ու նա, որ հավատի համար պետք չեն պատճառներ, կամ հավատում ես կամ` ոչ, նվիրվում ես կամ հեռանում ես, սիրում ես կամ` ոչ, երջանիկ ես ուզում լինել` եղիր...Ու մենք կլինենք երջանիկ...




Ոչինչ չասես, երբ գնաս, պարզապես կամաց կփակես դուռը ու դուրս կգաս: Չհամբուրես քնած աչքերս, հեռանաս այնպես, որ չնկատեմ քեզ, որ երբ արթնանամ թվա, թե երազ եմ տեսել ու ժպտամ երազած ջերմությամբ:

Երբ գնացիր քնած էի, բայց զգում էի, թե ինչպես ես թաքուն հեկեկում, որ չարթնացնես, ես վախենում էի բացել աչքերս, ես չէի ուզում տեսնել քեզ ծաղիկների արևի շողերի մեջ թաթախված, ես վախենում էի կորցնել քեզ, վախենում էի ինձ գտնել…


Անի Արշակյան


Комментариев нет:

Отправить комментарий