Երբ ենք մենք սկսում կարոտել
անցյալը… և ընդհանրապես ի՞նչ է նշանակում անցյալը կարոտել, կարոտում ենք օրերը, մարդկանց,
ովքեր հիմա մեր կողքին չեն, թե ինքներս մեզ ենք կարոտում… կարոտում ենք այն ես-ին որը
նախկինում էինք, մեր անցյալ տեսակը, հայացքն ու հայացքները, պահվածքն ու մտքերը, դիրքորոշումն
ու ապագայի հանդեպ ունեցած ծրագրերը…
Մի խոսքով՝ վերադարձրեք ինձ
անցյալս, այնտեղ անյքան փայլուն ապագա կար…
Մենք ծնվում ենք, ուտում,
քնում, հոգում բնական կարիքները, խաղում ենք… մեծանում ենք … սովորում ենք, ուտում
ենք, քնում ենք, հոգում ենք բնական կարիքները, խաղում ենք՝ իբր մեծացել ենք… հետո բարձրագույն
ենք ընդունվում, սպասում ենք, թե երբ մի նոր ախմախ օրենք կընդուվի կրթության բնագավառում,
արդյոք կհասցնենք 4 տարում ավարտենք, թե մի էդքան էլ կավելանա, հետո չենք հասցնում
ավարատել, ընդունվում ենք մագիստրատուրա, այդ ընթացքում շարունակում ենք քնել, ուտել,
հոգալ բնական կարիքները և խաղալ, թե սովորում ենք… հետո աշխատանք ենք փնտրում, սկսում
ենք ամենաբարձրից, գործավարուհին ու վաճառողուհին մեր մակարդակը չի, ընթացքում սիրահարվում
ենք, ամունսանում, երեխաներ ունենում ու սկսում երազել գոնե վաճառողուհու աշխատանքի
մասին, որ գոնե մի քանի ժամով տանից դուրս գանք…
Եվ ահա գալիս է կարոտելու, սպասելու ու փոշմանելու ժամանակը, երբ ուեցածդ չգնահատելու
յուրահատուկ անկյուն ես գտնում ու սկսում տանջվել ու տանջել կողքիններիդ:

Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий