
Այդ մայրամուտը դաջվել էր պատին և գույներն էին մեզանից հոգնել, սպասում էին
նոր այգաբացի ու չգիտեին, թե ինչ ենք կորցրել…
սեր էր երևի կրակվում վերում, և թափվում էին
կայծերը նրա, մենք էինք էլի այրվում ու այրվում` մերկ փետուրներով գրկելով իրար… դու
սարքել էիր մայրամուտ մի տաք, ես սարքել էի հավատե մի ցանց, մեզ դեռ հիշում էր հովը
երեկվա, բայց մեր հետքերն էր հավիտյան կորցրած… Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий