

Միշտ երազել եմ ծնունդս էն սուր նկարազարդ գլխարկներով նշեմ ու լիքը փուչիկներ լինեն տանը ու ամենաուրախ երաժշտությունը… հարազատների ու ծննդյանս առթիվ ինձանից ավելի շատ ուրախացողների պակաս չեմ զգացել երբեք, բայց սուր նկարազարդ գլխարկներ, փուչիկներ ու բենգալյան կրակներ անգամ էսօր չգնեցի, թեև մի կես ժամ կանգնել եմ խ

Չեմ սիում, երբ ինձ մաղթում են անամպ երկինք` տպավորություն է, որ ուզում են միշտ արևահարված լինեմ, և չեմ սիրում, երբ մաղթում են կանաչ ճանապարհ` տպավորություն է, որ

Իմ ամենամեծ ծնունդը եղել է միամյակս… այնքան մեծ, որ հենց այդ օրը սկսել եմ քայլել… դա ապացուցում է անակնկալների մասին վերը ասվածը… քայլել եմ, բայց դե չեն թողել շատ հեռու գնամ, դրա համար էլ միչև հիմա սովոր եմ ծնունդս նշել տանը մոտիկ, կամ հենց տան մեջ …:) մի խոսքով 23 տարի սրանից առաջ ծնվեցի, դրանից մի տարի հետո քայլեցի… խոսեցի… սովորեցի…գրեցի… ու գրում եմ մինչ օրս...

Ախր համ գիտեմ, որ իմ մասին բան չեմ կարողանալու գրել, համ էլ փիլիսոփայում եմ…
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ, ՍՐՏԱԼԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԵՐԲևԷ ՈՒՆԵՆԱԼ ՍՈՒՐ ՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ԳԼԽԱՐԿՆԵՐՈՎ ԾՆՈՒՆԴ , ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԱՆԱՄՊ ԵՐԿԻՆՔ, ԱՅՆՔԱՆ ԲԱՐԻՔ ՈՐՔԱՆ ԾՈՎԸ ՈՒՆԻ ԱԼԻՔ, ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՓՈՂ և ՄԵՔԵՆԱ…. ԵՍ ԴԺՎԱՐՆ ԱՐԵՑԻ, ՁԵԶ ԹՈՂՆԵԼՈՎ ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ` ՉԸԿՐԿՆԵԼ ԻՆՔՍ ԻՆՁ ՈՒՂՂԱԾ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ…. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ԾՆՆԴՅԱՆՍ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ… :)
Комментариев нет:
Отправить комментарий