Поиск по этому блогу

воскресенье, 6 марта 2011 г.

Խուլիո Կորտասար After such pleasures


Այս գիշեր ես քո շուրթերն էի փնտրում ուրիշ շուրթերի մեջ

և համարյա հավատացի, որ գտել եմ քեզ,

չէ՞ որ ես` կույրս, գիտեմ` ինձ կնոջ մեջ ձգում է գետը:

Բայց ինչպիսի ձանձրույթ, հասնել ափին երազի

և հասկանալ` հաճույքը` ստրուկ է խղճուկ`

կեղծ մանրադրամ ստացած:

Մոռացվա'ծ, սիրելի', ինչպես կուզեի ես,

հարություն տալ տանջանքին այն, այն հույսին անհույս` Բուենոս Այրեսում:

Եթե կրկին սիրեի քեզ

նավահանգստի կողմը նայող իմ տանը,

եթե կրկին հանդիպեի քեզ առավոտյան

սրճարանում,

և եթե ոչի~նչ, ոչի~նչ

դեռ պատահած չլիներ

և անհրաժեշտ չլիներ ոչինչ մոռանալ,

և ձեռքերը քո` չջնջել հիշողությունից ...

թող մի բան մնա միայն` պատուհանը` դեպի անաստղ երկինք:


Թարգմանությունը` Նաիրա Համբարձումյանի

Комментариев нет:

Отправить комментарий